ԵՄ-ի բարիդրացիության քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Շտայնմայեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի խորհրդարանն այսօր քննարկում է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է.

«Ես նորից և նորից կրնում եմ և դիմում եմ մասնավորապես ռուս հարևաններին. ԵՄ-ի բարիդրացիության քաղաքականությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Մենք ցանկանում ենք լավ համագործակցության ոչ միայն մեր հարևանների, այլև՝ մեր հարևանների հարևանների հետ:

Հենց այդ պատճառով էլ մենք ձգտում ենք (Ուկրաինայի հակամարտության) քաղաքական և ոչ թե ռազմական կարգավորմանը: Եվ ես հուսով եմ, որ դա կհաջողվի մեզ»:

Հինգշաբթի Բունդեսթագն ամփոփիչ լսումներ է անցկացնում ԵՄ-ի ու Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրերի կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031