ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանել 12-ամյա պարտադիր կրթություն
ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանել 12-ամյա պարտադիր կրթություն: Այսօր Աժ նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «ՀՀ կրթության մասին» օրենքում փոփոխությունները, որը սահմանում է, որ միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը անվճար է և պարտադիր մինչև սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:
«Կրթական լրջագույն փոփոխություններից մեկն է: Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ: Թույլ է տալիս սահմանել նոր շեմ, տալիս է եռամյա լրացուցչ կրթության հնարավորություն՝ կամ միջնակարգ և ավագ դպրոցներում, կամ նախնական և միջին մասնագիտական դպրոցներում: Կսահմանվեն նաև մակարդակի այլ ավելի ցածր շեմեր: Այս պարտավորությունը նաև սոցիալական է՝ պարտադիր կրթական հաստատություններում անվճար է կրթությունը, մասնագիտական կրթական հաստատություններում բավարար տեղեր տրամադրված են և գերակա մասնագիտությունների ուղղություններով բոլոր ուսանողները կստանան անվճար կրթության իրավունք»,- ասաց Աշոտյանը:
Նա նշեց, որ առաջարկում են օրենսդրական նախաձեռնությունը տարածել հաջորդ 9-րդ դասարանցիների վրա: