Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապետերի տեղափոխություն է կատարել. shamshyan.com
Այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Գևորգ Թադևոսյանն ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Տիգրան Պետրոսյանը ազատվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Գյումրի քաղաքիԿումայրիի բաժնի ոստիկանության պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արամ Ղարիբյանն ազատվել է Կումայրիի ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արթիկի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արայիկ Դավթյանն ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնում: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սամվել Տոնոյանն ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնից և տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: