Պուտինը չի նշի ՌԴ նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը. Պեսկով
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում նշել Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքերով՝ Պուտինի մոտ այսօր պլանավորված է սովորական օրակարգ. «Արժե ընդգծել, որ այսօր տարեդարձ է: 15 տարի առաջ Պուտինն առաջին անգամ հաղթեց ընտրություններում և ընտրվեց Ռուսաստանի նախագահ: Սակայն դրա հետ կապված՝ նախագահի գրաֆիկում պլանավորված չէ տոնական որևէ միջոցառում: Բացարձակապես աշխատանքային օրակարգ է»:
2000 թվականին Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում Պուտինը հաղթանակ է տարել առաջին իսկ փուլում՝ հավաքվելով ընտրողների քվեների գրեթե 53 տոկոսը: Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել էր 69 տոկոս: