Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու «Վարչապետների ակումբի» նիստին

2rd.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Հայաստանի «Վարչապետների ակումբ»-ի նիստին, սակայն չի պատրաստվում ներկայանալ դրան: Այս մասին Slaq.am-ին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը: «Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու «Վարչապետների ակումբ»-ի նիստերին»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը հանրապետությունում չէ:
Նշենք, որ այսօր տեղի է ունենալու վարչապետների ակումբի նիստը, որին հավանաբար կմասնակցեն Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը և Հովիկ Աբրահամյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս