Ուր է գնալու եվրոբոնդերի տեղաբաշխումից ստացված գումարը
ՀՀ կառավարությունը այսօր վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում ՀՀ անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համապատասխան ծառայությունների ձեռք բերման նպատակով կնքված պայմանագրերի գծով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորում ապահովելու համար: Գործարքներից ստացված միջոցների 40 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Մնացած գումարի հաշվին կհամալրվի կայունացման դեպոզիտային հաշիվը:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 19-ին Հայաստանը կատարեց եվրոպարտատոմսերի (եվրոբոնդերի) երկրորդ տեղաբաշխումը՝ 500 միլիոն դոլար ծավալով։ Պարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.5%։