Վահան Բաբայանը՝ Տիգրան Ուրիխանյանի որոշման մասին
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգանքով է վերաբերվում մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանի կայացրած որոշմանը, ինչպես հարգանքով մոտեցել ենք մեր մնացյալ գործընկերների որոշումներին: Յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում այն ճանապարհը, որով նպատակահարմար է գտնում շարունակել իր գործունեությունը:
Մենք հաջողություն ենք մաղթում Տիգրանին իր նոր նախաձեռնություններում, և մենք ևս որևէ խնդիր չէնք տեսնում ընդհանուր տեսակետների շուրջ մեր համագործակցության հարցում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանն այսօր հայտարարել է ԲՀԿ-ից հեռանալու իր որոշման մասին: