Օրերս ինքնասպան եղած գործարար Համլետ Ամիրխանյանի՝ Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյաև29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուները երեկ հայտարարություն են տարածել:
ԲՀԿ առաջնորդի «վնասազերծման» գործընթացի ժամանակ ՀՀ իշխանությունների պահանջով ի թիվս այլ խոստումների, Գագիկ Ծառուկյանը պարտավորվել է նաև, որ ԲՀԿ-ն (որտեղ ինքը կլինի ընդամենը պատվավոր նախագահի դերում) սահմանադրական փոփոխությունների գործընթացին որևէ կերպ չի խոչընդոտելու։
Կոբոլևն ընդգծել է, որ «Գազպրոմի» հետ ստորագրված պայմանագրում նշված է այն հստակ ընթացակարգը, թե ինչպես պետք է իրականացվեն Ռուսաստանից Ուկրաինա գազի մատակարարումները:
Երեկ ավտովթարի ենթարկված ութ ամսական երկվորյակ եղբայրներից փրկվածի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պետաիրավական հանձնաժողովում ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու մասին նախագիծը։
Այս մասին այսօր Եմենի մայրաքաղաք Սանայում հայտարարել է ՄԱԿ-ի միջնորդ Ջամալ Բենոմարը:
Երեկ և այսօր համառորեն լուրեր են տարածվում, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի սպայակազմի կողմից նախատեսվում է փետրվարի 21-ին և 22-ին Գյումրիում մեծ շուքով նշել ռուսական «մասլենիցան» և բանակի օրը, ինչը բնականաբար անկանխատեսելի հետևանքներով լի սադրանք կարող էր համարվել դեռևս չսպիացած վերքով գյումրեցիների համար:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Փետրվարի 20-ին ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Շիրակի, Լոռու, Կոտայքի եւ Տավուշի մարզերում ձյուն է տեղում
Այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերի Չալին:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վրաերթի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են վրաերթ կատարած վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Փետրվարի 19-ին, ժամը 23.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրաունի քաղաքացիական ամուսին Նիկ Գորդոնն աղջկան ջրով լեցուն լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել է հունվարի 31-ին:
Հաջորդ շաբաթ համաձայնեցվելու է իսլամականների դեմ ռազմական գործողության ռազմավարությունը:
Դանիայի վարչապետն ափսոսանքով նշել է, որ իր կարծիքով երբևէ չի ավարտվի ահաբեկչության դեմ պատերազմը:
Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը նախկինի նման որոշում չի ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու մասին:
«Ուզում էր Դիլիջանի միջազգային դպրոցում սովորել եւ մինչեւ պատահարը ակտիվ անգլերեն էր պարապում՝ օրը 6-7 ժամ շարունակ, շատ էր կարդում, գիշերները ուշ էր քնում, բայց շատ կենսախինդ էր, դրա համար չենք կարողանում հասկանալ՝ ինչը կարող էր դրդել, երեխա է՝ պահի ազդեցությամբ է արել»:
Քարվաճառ տեղափոխվելով՝ շատ բան փոխվեց իմ կյանքում: Քարվաճառում կյանքի տեմպը շատ դանդաղ է: Ես չեմ կարող համեմատել Քարվաճառն ու Երեւանը , դրանք կարծես տարբեր աշխարհներ լինեն: Քարվաճառում ես շատ բան սովորեցի: Առաջինը սովորեցի համբերել, սովորեցի ինքնուրույն շատ բաներ անել, այստեղ կարող է խանութը մի օր փակ լինի եւ դու ստիպված պետք է հաց թխես:
Միայն քնի պակասը չէ, որ վատնում է ձեր էներգիան: Նույնիսկ աննշան գործողությունները կարող են հյուծել ձեզ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտովի: Որոշ գիտնականների կարծիքով՝ կան մի շարք վատ սովորություններ, որոնք ձեզ հոգնեցնում են: Նրանք ներկայացրել են կենսակերպի մի քանի փոփոխություններ, որոնք կարող են վերականգնել ձեր ուժերը:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատժի կրման ընթացքում «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 18 քաղաքացիների հետ, այնուհետև` փոխանակվել բջջային հեռախոսահամարներով և կապը շարունակել բջջային հեռախոսով խոսելու միջոցով, շարունակաբար տարբեր երկրների քաղաքացի ու գործարար ներկայանալով, ընդհանուր հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 3.780.000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:
Միշտ մտածում ենք, որ նիհարելը ծանր և հետևողական աշխատանք է պահանջում: Այն մարդը, ով նիհարում է, անմիջապես հերոս է դառնում: «Այ քեզ կամքի ուժ»,-ասում ենք: Նիհարելը, պարզվում է, այնքան բարդ չէ, որքան շատերն են կարծում: Նիհարելուն պետք է վերաբերվել որպես հոբիի, որի ընթացքում և՛ հաճույք ես ստանում, և՛ հաջողության հասնում: Պետք է հետևել ընդամենը 6 կանոնների, և ձեր նպատակակետն օրեցօր ավելի ու ավելի մոտ կլինի:
Որպես կանոն՝ դրանք առաջանում են անհարմար կոշիկներ կրելու արդյունքում: Իրականում կոշտուկները մեր օրգանիզմի պաշտպանական ռեակցիայի արդյունքում են առաջանում. դրանք առաջանում են մաշկի խիստ վնասված հատվածներում, որպեսզի մաշկը պաշտպանեն ավելի լուրջ վնասվածքներից: Սակայն, եթե ժամանակին չազատվեք կոշտուկներից, դրանք կսկսեն ցավել, երբեմն նույնիսկ արյունահոսել՝ այդ կերպ բարձրացնելով վարակի առաջացման հավանականությունը:
Խառնակ օրեր էին: Հասարակությանը միայն ներքաղաքական գործընթացների լրատվությունն էր հետաքրքրում: Ու ճիշտ այդ պահին տնտեսական երկու լուր հրապարակվեց: Երկու և մեկը մեկից հետաքրքիր:
Մեթոդը շատ պարզ է. ընկճախտով տառապող մարդկանց առաջարկել են փոքր-ինչ անքնություն: Գիտնականները նկատել են, որ քնի խանգարումները հիմնականում այն ժամանակ են ի հայտ գալիս, երբ մարդն ինչ-որ բանից ընկճված է: Այդ իսկ պատճառով, եթե քունը դիտմամբ կրճատեք, այն կարող է վերածրագրավորել ուղեղի որոշ հատվածները: Տխրությունն անմիջապես կվերանա:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ հյուսիս» հանրապետական փոստային հանգույցի ստեղծման ներդրումային ծրագրին:
2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Ծառայության աշխատակազմի տեսուչները իրականացրել են դիտարկում Հ. Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որի արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ՝ 34 հատ:
Շուտով էկրաններին կլինի Արմինկայի և Արազ Դարեի «Սեր ու կարոտ» երգի պարսկերեն տարբերակը:
Փետրվարի 18-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Դավիթաշեն թաղամասի Ս. Պետրոսյան փողոցի սկզբնամասից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Գ.-ին, 1991 թ. ծնված Ակսել Ա.-ին և 1990 թ. ծնված Հայրապետ Ե.-ին:
«Եթե նույն ԱՄՆ-ին դիմեին ինչ-որ կազմակերպություններ եւ խնդրեին ազատ արձակել բոստոնյան ահաբեկչությունները կատարած այդ մարդուն, ինչպիսի՞ պատասխան կտար պաշտոնական Վաշինգտոնը, բնական է, որ նման կատեգորիայի մարդիկ, ահաբեկիչները որեւէ մարդասիրական ձեւով չեն կարող վերադարձվել, մանավանդ մի պետության, որը հերոսացրել է այդպիսի մարդկանց, օրինակ Սաֆարովին: