Եմենում հակամարտող կողմերը պայմանավորվել են ստեղծել Ժողովրդական անցումային խորհուրդ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենում հակամարտող կողմերը պայմանավորվածության են հասել Ժողովրդական անցումային խորհրդի ստեղծման շուրջ` ճգնաժամից դուրս գալու համար: Այս մասին այսօր Եմենի մայրաքաղաք Սանայում հայտարարել է ՄԱԿ-ի միջնորդ Ջամալ Բենոմարը:
Փետրվարի 16-ին ՄԱԿ ԱԽ-ը շիա խռովարարներից պահանջել էր անհապաղ ազատել պետական կառույցները և նստել բանակցային սեղանի շուրջ` կարգավորելու համար ներքաղաքական սուր ճգնաժամը: Համապատասխան բանաձևին աջակցություն են հայտնել ՄԱԿ ԱԽ-ի բոլոր 15 երկրները` ներառյալ Ռուսաստանը:
ՄԱԿ ԱԽ-ը պահանջել էր Եմենում անհապաղ դադարեցնել բռնության բոլոր ակտերը, ինչպես նաև երկրի ներքին գործերին արտաքին միջամտությունը: ՄԱԿ ԱԽ-ի երկրները զգուշացրել են բանաձևում նշված կետերը չկատարելու դեպքում հետագա միջոցներ ձեռնարկելու հնարավորության մասին: