Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Ռուսաստանին ու անջատողականներին սպասվում են նոր պատժամիջոցներ, եթե չպահպանվեն մինսկյան պայմանավորվածությունները.

«Եթե Ռուսաստանն ու նրա աջակցությունը վայելող անջատողականները շարունակեն խախտել պայմանավորվածությունները, ապա նրանք ստիպված կլինեն դրա համար վճարել հավելյալ գին: Բացի այդ, դա կհանգեցնի նրանց հետագա մեկուսացմանը:

ԱՄՆ-ը դատապարտում է Դեբալցովոյի ու Մարիուպոլի շրջանում անջատողականների գործողությունները, որոնք հանդիսանում են մինսկյան համաձայնագրերի խախտում:

Ռուսաստանն ու անջատողականները պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումները, հետ քաշեն ծանր սպառազինությունը, կանգնեցնեն Ռուսաստանից Ուկրաինա զորքի ու զենքի հոսքը»:

Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը նախկինի նման որոշում չի ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս