Բաժիններ՝

ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը կարող են Ուկրաինայում ծավալվել մի քանի ամիս անց

Lenta.ru-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ն Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու մասին որոշում կարող է ընդունել մի քանի ամիս անց, սակայն գործընթացը կարելի է արագացնել: Այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերի Չալին:

Նա ընդգծել է, որ նախևառաջ անհրաժեշտ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի որոշումը, ինչից հետո փորձագետները կժամանեն Ուկրաինա` մանդատի նախապատրաստման համար և ապա կլինի ՄԱԿ ԱԽ-ի որոշումը:

Չալին ընդգծել է, որ եթե բոլորը գիտակցեն իրավիճակի բարդությունը, ապա սկզբունքորեն կարելի կլինի արագացնել գործընթացը և դա անել 1-1.5 ամսում:

Նա հավելել է, որ խաղաղապահ առաքելության ծավալումը նույնպես կզբաղեցնի որոշ ժամանակ: Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս