Բժիշկները սկսել են կոմայից դուրս բերել Ուիթնի Հյուսթոնի դստերը
CNN News-ի փոխանցմամբ` բժիշկները փորձում են կոմայից դուրս բերել Բոբի Կրիստինա Բրաունին` հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստերը: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են նրա աղբյուրները:
Ատլանտայի հոսպիտալի բժիշկները սկսել են կրճատել դեղորայքի չափաբաժինը, որոնք 21-ամյա Բրաունին պահում են կոմայի մեջ: Այդպիսով բժիշկները ցանկանում են հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում աղջկա ուղեղը, և ինչպես այն կարձագանի արտաքին ազդակներին:
Դրական արդյունքի դեպքում կշարունակվի կոմայից դուրս բերելու գործընթացը: Բացի այդ, բժիշկները մտադիր են օրերով կամ շաբաթներով աղջկան պահել արհեստական շնչառական ապարատի սնուցման վրա:
Բրաունի քաղաքացիական ամուսին Նիկ Գորդոնն աղջկան ջրով լեցուն լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել է հունվարի 31-ին, Ատլանտայի արվարձանում գտնվող իրենց տանը:
Դրանից հետո Բրաունը գտնվում է արհեստական կոմայի մեջ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հիմնական տարբերակներն են դժբախտ պատահարը, ինքնասպանության փորձը և մահափորձը: