«Մենք կառավարության հետ մեր քննարկումների ժամանակ էլ ընդգծում ենք, որ պետք է նկատի ունենալ մի հանգամանք` թե՛ խոշոր, թե՛ փոքր բիզնեսին առնչվող խթաններն ու ազդեցությունները մի շարք փոխկապակցված գործոնների արդյունք են։ Ինչ-որ առումով դա նման է բարդ կառուցվածք ունեցող մեքենայի, որի վրա եթե մի բան ես փոխում, կարող է ինչ-որ ուրիշ բան սխալ աշխատի»:
Նրա խոսքով՝ անկիրթ մեծամասնությունը ձևավորում է անկիրթ իրականություն, անկիրթ միջավայր և այդ անկրթությանը, այդ իրավիճակին հարիր կամ հատուկ որոշակի մթնոլորտ և հարաբերությունների տեսակ է առաջարկում, որի մեջ կարող է խորտակվել և՛ մշակույթը, և՛ քաղաքականությունը, և՛ միջմարդկային հարաբերությունները:
«Ես հիմա գտնվում եմ «Կենտրոն» հեռուստաընկերությունում «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենի պաշտոնում և իմ աշխատանք եմ իրականացնում»,- tert.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական բաժնի տնօրեն Իվետա Տոնոյանը:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վեհաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետություների պատվիրակությունների հետ փետրվարի 20-ին այցելել է նախ խորհրդային զինվորի հուշարձան, ապա Կենտրոնական գերեզմանոց, ուր ամփոփված են նաեւ Վիեննայի ազատագրման համար ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զինվորների աճյունները:
Գիշերը գողություն է տեղի ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանին` Ծաղիկ Ռուբոյին պատկանող գազալցակայանից: Գիշերը գողացել են գազալցակայանի չհրկիզվող դրամապահարանը (սեյֆ):
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հաղորդագրությամբ է հանդես եկել՝ կապված «Հրապարակ»-ում տեղ գտած այն հրապարակմանը, թե իբր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հակոբ Հակոբյանի համար «օրերս նոր մահճակալ են բերել, ինչը տարբերվում է խցում պահվող մյուս կալանավորների մետաղական մահճակալներից»:
«Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել, բայց ես նորմալ աշխատում եմ»,- խոսելով «Կենտրոն» հեռուստաընկերության կադրերի վերանայման հավանականության մասին՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասել է հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ, վարող Պետրոս Ղազարյանը:
ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը կարծում է՝ Հայաստանում քաղաքական կյանքը բաժանված չէ ամբողջական կյանքից: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս ազատել քաղաքական դաշտը ոչ քաղաքական, մարգինալ ուժերից, Ա.Արշակյանն ասաց, որ ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի հավասար իրավունքներ պետք է ունենա՝ կարողանա ընտրել և ընտրվել:
«Ամուլսարի ծրագիրը պահանջում է մեծ ներդրումներ: Շինարարության ծախսերը գնահատվում են մոտ 426 միլիոն դոլար: Կպահանջվեն նաև այլ չնախատեսված ծախսեր, որոնք, հավանաբար, 10-20%-ով կավելացնեն նախատեսված գումարը: Կարծում ենք՝ այս պահին Ամուլսարն ամենամեծ ներդրումային ծրագիրն է Հայաստանում, որը պահանջում է տարբեր աղբյուրներից օտարերկրյա ներդրումներ»:
Դրա համաձայն` երկու երկրի քաղաքացիները կկարողանան Հայաստանում կամ Ռուսաստանում 30 օր մնալ առանց գրանցման:
Մեր լեզուն մեր ազգային հպարտությունն է ու անվտանգության երաշխիքը: Այն թշնամանքի լեզու չէ: Պատմության տարբեր շրջաններում նրանով ենք ոգեշնչվել, նրանով պաշտպանվել ու մարտնչել թշնամու դեմ, նրանով ու հանուն նրա հաղթել: Այսօր էլ այն մեր հզոր հաղթաթղթերից մեկն է իր անկրկնելիությամբ, յուրօրինակությամբ ու ստեղծած բարոյական արժեհամակարգով:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ:
Լատվիայի գլխավոր նպատակներից մեկը ԵՄ-ի ու Բելառուսի միջև երկխոսության հաստատումն է:
Ն.Փաշինյանը մեզ հետ զրույցում` հարցին, թե ինչո՞ւ Գ.Ջհանգիրյանը պաշտպանեց իշխանական տեսակետը, նշեց, որ այդ հարցը շատ երկար պատասխան ունի և իր ու ՀԱԿ-ի հարաբերությունների տիրույթում է. «Ես իմ բոլոր ելույթների բոլոր կետերը ներառել եմ: Եթե Ջհանգիրյանը դա, կներեք, չի հասկացել, իր խնդիրն է: Եվ եթե վատ նախագիծ է գրվել, Ջհանգիրյանը 2012-ից ԱԺ-ում է, թող գրագետ գրի, բերի: Եվ ես չեմ քննարկի, թե էդ նախագծի մեջ տառասխալներ, իրավական կամ այլ սխալներ լինեն, կստորագրեմ: Իր արած որևէ բան հանձնաժողովից էն կողմ անցե՞լ է, ինչո՞ւ են անում:
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ:
Այսօր սպանված Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է: Հարազատները պահանջում են բացահայտել գործը՝ սպառնալով գալ Երևան և նստացույց անել ՀՀ նախագահական նստավայրի մոտ:
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառների և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Զավեն Կալենտերյանի նախագահությամբ։
Փաստաթղթի ստորագրմանը ներկա են գտնվել Գերմանիայի ու Լեհաստանի արտգործնախարարները, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Ընտանիքի տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի երկու քույրերը եւ ընտանիքի դուստրերը հայտարարում են, որ նրանք սպասում էին քառասունքին, որից հետո դիմելու են կտրուկ գործողությունների:
Այցի մասին նախապես որևէ բան չի հայտարարվել:
Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում 3 օր առաջ կորած 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը երեկ հայտնաբերվել էր Երևանում: Սակայն պարզվում է՝ մինչև Երևան հասնելը, աղջիկն անցած օրերի ընթացքում նաև Արարատի մարզում է եղել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել: Նա գտնվում է սովորական խցում՝ 4-5 հոգու հետ, պարզապես նրա համար բերված զսպանակներով մահճակալը տարբերվում է մյուսների մետաղական մահճակալներից:
«Իշխանության և ընդիմության տարբեր թևերի հաշտեցումը կբերի իշխանության ու ընդիմության որակի դրական փոփոխության, որից էլ կշահի ժողովուրդը… ու կունենանք համընդհանուր որակի աճ… ու ամեն հարցում… հետո ապագայում, նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի։ Ու այդպես կբռնենք, ժողովրդավարության ընթացքի, ճիշտ զարգացման ուղին…»:
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առաջ, ի թիվս այլ պայմանների, դրված է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը:
Հակառակ դեպքում, եթե էներգետիկան չզարգանա, ապա 3-4 տարի անց մենք կհայտնվենք լուրջ խնդիրների առջև:
«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ: Երեկ մենք տեղեկացանք նաև, թե ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»:
Այսօր՝ փետրվարի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Ռոզա Դավթյանի վարած Nissan Tida մակնիշի 34 NF 369 համարանիշի և Մարատ Մկրտչյանի վարած Գազ 3110 մակնիշի 05 SS 999 համարանիշի ավտոմեքենաները:
Փետրվար ամսում Գյումրի քաղաքի Կամոյի և Անի թաղամասերում արտառոց դեպքեր են տեղի ունեցել: Փետրվարի 9-ին սիրելի հայլու առաջ ինքնասպան եղավ ակադեմիայի ուսանող Ժենյա Սարիբեկյանը, իսկ, ահա, մեկ շաբաթ անց 14-ամյա Քրիստինեն անհասկանալի պատճառներով անհետացավ: Գրել էինք, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստատուրայում: Վերջինիս մայրն աշխատում է Գյումրիի հագուստի խանութում: