ԱՄՆ-ը Մոլդովային կոչ է արել իրագործել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը ողջունում է Կիրիլ Գաբուրիչի գլխավորությամբ Մոլդովայում նոր կառավարության ձևավորումը և Քիշնևին կոչ է անում կատարել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի դրույթները:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին. «Մենք պատրաստ ենք աշխատել վարչապետ Գաբուրիչի հետ և ուրախ կլինենք տեսնել բարեփոխումների անցկացման ուղղությամբ արագ գործողություններ, որոնք անհրաժեշտ են Մոլդովայի ժողովրդին` ներառյալ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի իրագործումը»:
Փսակիի խոսքերով` ԱՄՆ-ը պատրաստ է Մոլդովայի եվրոպական ինտեգրման հարցում աջակցել նրա կառավարությանը: Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից երեք ամիս անց ընտրվել է վարչապետ և հաստատվել է նոր կառավարություն: