Դանիան որոշել է ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` Դանիայի կառավարությունը որոշել է 970 միլիոն կրոն (130 միլիոն ամերիկյան դոլար) հատկացնել ահաբեկչության դեմ պայքարին:
Դանիայի վարչապետ Խելլե Թորնինգ-Շմիտտի խոսքերով` մասնավորապես 415 միլիոն կրոնը (56 միլիոն դոլար) ծախսվելու է այն դանիացիներին հետևելու վրա, որոնք մեկնում են «Իսլամական պետության» կողմից պատերազմելու համար:
Եվս 200 միլիոն կրոն (31 միլիոն դոլար) պլանավորված է հատկացնել ներքին հետախուզությանը: Ընդ որում` իշխանությունները պատրաստվում են մեծացնել հատուկջոկատայինների թվակազմը: Դանիայի վարչապետն ափսոսանքով նշել է, որ իր կարծիքով երբևէ չի ավարտվի ահաբեկչության դեմ պատերազմը:
Փետրվարի 14-ի երեկոյան տղամարդը կրակել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Կրուդտենդեն» սրճարանի վրա, ուր քննարկում էր ընթանում խոսքի ազատության հարցերի վերաբերյալ: Դրա հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է 3 ոստիկան:
Ապա նույն մարդը հարձակում էր գործել սինագոգի վրա` սպանելով մեկ մարդու ու վիրավորելով երկու իրավապահի: Ժամեր անց ոստիկաններին հաջողվել է երկաթուղային կայարանում ոչնչացնել հարձակումներ իրականացրած տղամարդուն: