Տարօրինակ «դեղամիջոց» ընկճախտի դեմ

Ցյուրիխի համալսարանի գիտականներն առաջարկել են ընկճախտը (դեպրեսիա) բուժող արդյունավետ և ոչ այնքան թանկ մեթոդ: Փորձարկման ժամանակ ընկճախտով տառապող մարդիկ սկսել են այլ կերպ նայել կյանքին:

Մեթոդը շատ պարզ է. ընկճախտով տառապող մարդկանց առաջարկել են փոքր-ինչ անքնություն: Գիտնականները նկատել են, որ քնի խանգարումները հիմնականում այն ժամանակ են ի հայտ գալիս, երբ մարդն ինչ-որ բանից ընկճված է: Այդ իսկ պատճառով, եթե քունը դիտմամբ կրճատեք, այն կարող է վերածրագրավորել ուղեղի որոշ հատվածները: Տխրությունն անմիջապես կվերանա:

Որպես հակադեպրեսանտ միջոց՝ բժիշկները խորհուրդ են տալիս շուտ պառկել քնելու և արթնանալ գիշերվա երկրորդ կեսին: Փորձարկման մասնակիցներն իրենց վրա փորձել են այս «դեղամիջոցը»: Ըստ Federal Press-ի՝ 40-60%-ի մոտ ընկճախտը վերացել էր, իսկ օրվա փոփոխված ռեժիմը լավ ազդեցություն է ունեցել նաև նրանց առողջության վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս