2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի:
Այս մասին հայտնել են Der Spiegel-ի աղբյուրները:
2014 թ. հունվարի 27-ին ոստիկանության Տաշիրի բաժնում արձանագրված 1952 թ. ծնված Զոյա Մկրտչյանի սպանության դեպքը մեծ հնչեղություն ստացավ:
Երեւանի քննչական վարչությունում շարունակվում է Երևանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 4 անձի վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ինքն այդ օրը լինելու է Չինարիում, ուստի չի մասնակցելու: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» մյուս ներկայացուցիչներին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե նրանք, ովքեր Երևանում են լինելու, երևի կմասնակցեն:
Ազատության հրապարակում կազմակերպված ասուլիս-հավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եռյակ այլևս գոյություն չունի: Նրա խոսքով՝ իրենք մեկ տարի շարունակ պայքարել են եռյակի ուժերի հետ, բայց այսօր նրանք այդպես էլ չեկան Ազատության հրապարակ, ինքը մենակ է այնտեղ կանգնած, այն դեպքում, երբ, ըստ նրա՝ կիարկի օրը եռյակի առաջնորդները պայմանավորվել են մյուս երկու ուժերը ևս պետք է լինեն Ազատության հրապարակում:
Եթե ձեռք բերվի համապատասխան պայմանավորվածություն, ապա ածուխը կարող է Իրան մատակարարվել Տագանռոգի նավահանգստի միջոցով:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, թե ինքը չի կարող պատասխանել Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի բանավոր և գրավոր հայտարարություններին:
Այս պահին Ազատության հրապարակում տեղի է ունենում «Ժառանգության» հավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ: Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները:
Վյաչեսլավ Չիրիկբայի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել փետրվարի 10-15-ին:
Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը վերջերս հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից: Նշել էինք նաև, որ մենք այս օրերին փորձել էինք բազմիցս Խ. Սուքիասյանից անձամբ ճշտել հանդիպման շարժառիթը, սակայն շուրջ 1 շաբաթ գործարարի օգնականը չէր կարողանում կապ հաստատել նրա հետ:
Իրանում խորհրդարանական նախորդ ընտրություններն անցկացվել են երկու փուլով` 2012 թվականի մարտի 2-ին ու մայիսի 4-ին:
«Մարտի 1-ին կլինի շատ հուժկու հանրահավաք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Խոսքն առաջին հերթին գնում է օտարազգիների մասին, որոնք ամուսնություն են ձևակերպում` Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք կամ էլ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Այս սարսափելի միջադեպը միեւնույն ժամանակ շատ խորհրդավոր է: Քանզի կան լուրջ կասկածներ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի զինված անձինք են ներխուժել Ավետիսյանների տուն եւ միաժամանակ սպանել ընտանիքի բոլոր անդամներին:
Այսօրվա ասուլիսի ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակած հոդվածին, որը վերաբերում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ասաց. «Ես այդպիսի սկզբունք ունեմ՝ այդ անձի գորոծողությունները կամ հայտարարությունները չեմ մեկնաբանում»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
Համանախագահների այցի հիմնական նպատակը եղել է հունվարին բռնությունների վտանգավոր աճից հետո հրադադարը խստապես պահպանելու կոչով կողմերին դիմելը:
«Մենք փորձում ենք այստեղ բացատրել, որ հայ տղամարդը նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ թշնամու երեխայի վրա ձեռք չի բարձրացրել, էլ ուր մնաց՝ սեփական երեխայի»:
«Մենք չէինք նախատեսել, որ այսպես միանգամից հրապարակայնորեն հանդես կգանք, այս ֆորսմաժորային իրավիճակը մեզ պարտադրեց անպայման հանդես գալ և ներակայանալ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ` խոսելով մտավորկանաների կողմից հրապարակված հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց Ազատ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից՝ ինչ-որ հարցեր քննարկելու նպատակով:
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի մարտի 1-ին:
Գործարար Փայլակ Հայրապետյանն արդեն 2 ամիս է՝ տեղեկություն չունի օֆշորային հայտնի գործի քննությունից: 168.am-ի հետ զրույցում գործարարն ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինն իրեն 2 ամիս է՝ չի հրավիրել՝ մասնակցելու որոշակի գործողությունների: Գործարարի խոսքով՝ կատարավել է խմբակային հանցագործություն:
Վահան Բաբայանն ասաց, թե չի ցանկանում անդրադառնալ հոդվածին, քանի որ դրա կարիքը, նրա համոզմամբ, ամենևին չկա: Ըստ նրա` ընդհանուր առմամբ նման մեկնաբանությունները հարիր չեն երկրի առաջին նախագահին: «Իր գործունեության համար ամեն մարդ ինքը պետք է պատասխան տա»,- նկատեց Բաբայանը` շարունակելով, որ եթե մարդիկ խոսում են խառնակիչների խմբակի մասին և նման հայտարարություններ են հնչեցնում, պարտավոր են անուններ նշել և այլ կենտրոնների անունները` ևս:
Օգտվելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով ստեղծված հնարավորություններից` Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում` նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձևավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները:
Լոռու մարզում ահասարսուռ դեպք է գրանցվել. 28-ամյա մայրը միայնակ ծննդաբերել է ու սպանել նորածնին:
Այս մասին սենատորներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Մաքսիմ Օրեշկինը: