Ինչպես արագ և հեշտ ազատվել կոշտուկներից

Steptohealth.ru կայքը գրում է, որ կոշտուկները բավական տարածված երևույթ են: Որպես կանոն՝ դրանք առաջանում են անհարմար կոշիկներ կրելու արդյունքում: Իրականում կոշտուկները մեր օրգանիզմի պաշտպանական ռեակցիայի արդյունքում են առաջանում. դրանք առաջանում են մաշկի խիստ վնասված հատվածներում, որպեսզի մաշկը պաշտպանեն ավելի լուրջ վնասվածքներից: Սակայն, եթե ժամանակին չազատվեք կոշտուկներից, դրանք կսկսեն ցավել, երբեմն նույնիսկ արյունահոսել՝ այդ կերպ բարձրացնելով վարակի առաջացման հավանականությունը:

Տնային պայմաններում կոշտուկներից ազատվելու համար կարող եք կատարել հետևյալ գործողությունները:

1. Ոտքերը տաք ջրի մեջ պահեք նվազագույնը 10 րոպե: Ապա ոտքերը մերսեք սննդի սոդայի և ջրի խառնուրդով, որպեսզի կոշտուկները դուրս գան:

2. 4 ճաշի գդալ երիցուկը և մեկ լիտր ջուրը խառնեք  և ոտքերը դրեք այդ խառնուրդի մեջ: Երիցուկը փափկեցնում է կոշտացած մաշկը:

Կարդացեք նաև

3. Կիտրոնի մի շերտը դրեք այն հատվածում, որտեղ կոշտուկ է առաջացել: Որևէ իրի միջոցով այն կապեք ոտքին և թողեք ամբողջ գիշեր:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս