Հերթական «քցվածները». «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» օրաթերթը գրում է. «Օրերս ինքնասպան եղած գործարար Համլետ Ամիրխանյանի՝ Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյաև29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուները երեկ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հայտնում ենք մեր հաստատակամությունը, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար և հասնելու ենք մեր կողմից փաստացի տնօրինվող տիրապետվող և օգտագործվող անշարժ գույքի նկատմամբ մեր սեփականության իրավունքի գրանցմանը։ Ելնելով վերոնշյալից՝ համապատասխան բանկերից և վարկային կազմակերպություններից պահանջում ենք զերծ մնալ շահառուներիս իրավունքները խախտելու գործողություններից (բռնագրավում, վտարում, սեփականության իրավունքի վերաձևակերպում և այլն)։

Իսկ պետական իշխանության մարմիններին խնդրում ենք ուշադրության կենտրոնում պահել հարյուրավոր բարեխիղճ շահառուներիս ոտնահարված իրավունքները և համակարգել ու գտնել արդարացի լուծում»»։ Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս