Շուտ հոգնելու պատճառները

Միայն քնի պակասը չէ, որ վատնում է ձեր էներգիան: Նույնիսկ աննշան գործողությունները կարող են հյուծել ձեզ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտովի: Որոշ գիտնականների կարծիքով՝ կան մի շարք վատ սովորություններ, որոնք ձեզ հոգնեցնում են: Նրանք ներկայացրել են կենսակերպի մի քանի փոփոխություններ, որոնք կարող են վերականգնել ձեր ուժերը:

Հոգնած ժամանակ մի՛ խուսափեք մարմնամարզությունից

Էներգիան խնայելու համար մարմնամարզություն արեք: Ջորջիա նահանգի համալսարանում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նստակյաց կյանքով ապրող առողջ չափահասները, ովքեր սկսել են շաբաթական 3 օր ընդամենը 20 րոպե մարմնամարզությամբ զբաղվել, 6 շաբաթ անց ավելի քիչ էին հոգնում և էներգիայով լի էին լինում: Կանոնավոր վարժությունները լավացնում են սրտանոթային համակարգի աշխատանքը, թթվածին և սննդարար նյութեր են փոխանցում ձեր հյուսվածքներին:

Բավականաչափ ջուր չեք խմում

Օրգանիզմի նույնիսկ փոքր-ինչ ջրազրկվելն ազդում է էներգիայի վրա. այս մասին ասում է Texas Health Ben Hogan Sports Medicine-ի դիետոլոգ Էմի Գուդսոնը: Ջրազրկումը բերում է արյան քանակի նվազեցման, որը խտացնում է արյունը: Այն սրտին ստիպում է պակաս արդյունավետ աշխատել՝ դանդաղեցնելով արագությունը, որն անհրաժեշտ է օրգաններին և մկաններին թթվածին և սննդարար նյութեր մատակարարելու համար:

Օրգանիզմը բավականաչափ երկաթ չի ստանում

«Երկաթի պակասը մարդուն ստիպում է նյարդայնանալ, թույլ զգալ և կորցնել կենտրոնանալու կարողությունը: Դուք հոգնում եք, քանի որ ձեր մկաններն ու օրգանները բավականաչափ թթվածին չեն ստանում»,- ասում է դիետոլոգ Էմի Գուդսոնը: Ավելացրեք երկաթով հարուստ սնունդ, որպեսզի կանխարգելեք անեմիան, սննդի մեջ ներառեք տավարի միս, լոբի, ձու, մուգ կանաչ բանջարեղեն, ընկուզեղեն, խնձոր, գետնանուշի կարագ և այլն: Նաև մեծ քանակությամբ C վիտամին պարունակող մթերք կերեք՝ կիվի, մասուրի բնական հյութ և այլն:

Դուք պերֆեկցիոնիստ եք

Կատարյալ լինելու ցանկությունը ձեզ ստիպում է ավելի տքնաջան և երկար աշխատել, քան անհրաժեշտ է: Գիտնականների կարծիքով՝ պետք է հատուկ ժամեր սահմանվեն ձեր ծրագրերի համար:

Հրաժարվեք լուն փիղ դարձնելու սովորությունից

Եթե վստահ եք, որ ամեն անգամ տնօրենը ձեզ իր մոտ կանչելիս ասելու է, որ ձեզ հեռացնում է աշխատանքից, կամ դուք պարզապես վախենում եք մեքենա վարել, քանի որ վախենում եք պատահարի մեջ ընկնելուց, ապա, ամենայն հավանականությամբ, դուք հոռետես եք և միշտ ամենավատին եք սպասում: Լարվածությունը կարող է ձեզ կաթվածահար անել և ստիպել հոգնել մտովի: Այս ամենից ազատվելու համար անհրաժեշտ է զբաղվել մարմնամարզությամբ, մեդիտացիայով. ընկերոջ հետ կիսվեք ձեր անհանգստություններով և փորձեք ավելի իրատես լինել:

Անպայման նախաճաշեք:

Պետք չէ աշխատել արձակուրդում եղած ժամանակ:

Քնելու ժամերին մի ստուգեք էլեկտրոնային փոստը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս