Մենք չենք վճարելու Դոնբասին Ռուսաստանի ինքնակամ գազամատակարարումների դիմաց. Կոբոլև
ZN.UA-ի փոխանցմամբ` «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերությունը չի վճարի այն գազի դիմաց, որը «Գազպրոմը» ինքնակամ սկսել է մատակարարել օկուպացված Դոնբասին: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
Նա ուշադրություն է հատկացրել նրան, որ հակաահաբեկչական գործողության գոտում գտնված գազային ենթակառուցվածքը նախ ավերվել է նպատակամղված ձևով, ապա դրան հաջորդել է «գազային հումանիտար շարասյան» մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, ինչը մեծապես զարմացրել է «Նավթոգազին»:
Կոբոլևն ընդգծել է, որ «Գազպրոմի» հետ ստորագրված պայմանագրում նշված է այն հստակ ընթացակարգը, թե ինչպես պետք է իրականացվեն Ռուսաստանից Ուկրաինա գազի մատակարարումները, և «Գազպրոմը» ներկայումս խախտում է դա: