Բաժիններ՝

Նիգերը, Չադը և Կամերունը պլանավորել են «Բոկո Հարամին» ժամանակավորապես զսպել Նիգերիայի տարածքում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Նիգերը, Չադը և Կամերունը պլանավորում են «Բոկո Հարամի» զինյալներին վտարել իրենց երկրներից և իսլամականներին պահել Նիգերիայի սահմաններում մինչև որ աֆրիկյան դաշինքի ուժերը մարտին կձեռնարկեն հարձակում:

Նիգերի բանակի գնդապետ Մահամանե Լամինու Սանիի խոսքերով` հաջորդ շաբաթ համաձայնեցվելու է իսլամականների դեմ ռազմական գործողության ռազմավարությունը: Դաշնակցային ուժերում գտնվելու են նաև Բենինի ու Նիգերիայի զինվորները: Խմբավորման թվակազմը կազմելու է 8700 մարդ:

Սանին հայտարարել է, որ ներկայումս իրենք «Բոկո Հարամին» միայն զսպում են Նիգեր ներթափանցելուց, և եթե նրանք հարձակվեն իրենց դիրքերի վրա, ապա իրենք հետ կշպրտեն նրանց, իսկ Նիգերիան նրանց կհարվածի մյուս թևից` իրավիճակը վերահոսկողության տակ պահելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս