Նարեկ գյուղի մոտ մեքենան 300 մետր գլորվել է ձորը, տուժածների վիճակը ծանր է
Փետրվարի 19-ին, ժամը 23.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 61LO123 պ/հ (վարորդ Ա. Մ. ծնվ.1983թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 300 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմենանև փակել գազի բալոնի փականը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն