Սերժ Սարգսյանը խորհրդարանում գերակշռող մեծամասնություն ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդի «վնասազերծման» գործընթացի ժամանակ ՀՀ իշխանությունների պահանջով ի թիվս այլ խոստումների, Գագիկ Ծառուկյանը պարտավորվել է նաև, որ ԲՀԿ-ն (որտեղ ինքը կլինի ընդամենը պատվավոր նախագահի դերում) սահմանադրական փոփոխությունների գործընթացին որևէ կերպ չի խոչընդոտելու։
Ուստի կարող ենք արձանագրել, որ վերջին ներքաղաքական կռիվներն ավարտելուց հետո իշխանություններին, և հատկապես Սերժ Սարգսյանին, այլևս ոչինչ չի խանգարում՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու համար։ Սարգսյանը խորհրդարանում այլևս ոչ միայն պարզ, այլ նաև գերակշռող մեծամասնություն ունի։ «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցությունում, այնուամենայնիվ կան պատգամավորներ, ովքեր կշարունակեն դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին ու նրանք առաջիկա ամիսներին կամաց-կամաց կլքեն կուսակցությունը՝ փորձելով ինքնադրսետրվել այլ տիրույթում։ Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Կարդացեք թերթի այսօրվա համարում: