Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում՝ ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
«Ասում են՝ իրավիճակն այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է, բայց ասում են՝ սատանան էլ այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է: Թիվն անշեղորեն աճում է: Երևանում գործում է դիմակավորված անձանց բանդա: Ամեն անկյունում 4 տեսախցիկներ կան: Ո՞նց է, որ չեն ֆիքում, թե էդ բանդաները որտեղից եկան, ուր գնացին: Ստացվում է, որ դրանք կազմակերպում է կառավարությունը, Սերժ Սարգսյանը: Երբ առևանգում, տանում, ծեծում ու խոշտանգում են մարդուն, որը դեմ է իշխանությանը, ապա այդ կամերաները օգտագործում եք հանցագործությունները կազմակերպելու համար: Հայտնի պատգամավորն ասել է՝ մուրճն էլ է ձեր ձեռքը, նալն էլ: Փողն էլ վերցրել եք: Ինչո՞ւ չեք բացահայտում»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
Յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված ուսումնական օրերի ընդհանուր թվին համապատասխան, ուսանողները կվճարեն սահմանված ուղևորավարձի 70 տոկոսը՝ ձեռքբերելով պետական ֆինանսական աջակցությամբ տրամադրվող համապատասխան քանակի կտրոններ, որոնք կտրամադրվեն ամսվա կտրվածքով՝ հաշվի առնելով տվյալ ամսվա ուսումնական օրերի քանակը:
«Վերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է»,- նշել է Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:
Երկրում բոլոր որոշումներն ընդունում է անձամբ պետության ղեկավարը:
«Դուք խա՞ղ եք անում 250 մլն դոլար պարտքի հետ, երբ ֆիքսված մարժայով է աշխատում: Համարձակվում եմ նշել այս ամբիոնից, որ համատարած թալանում են…
«Եթե ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացը դրական ընթացք ստանա, և Ուկրաինան կատարի իր պարտավորությունները, կփոխվի ողջ Ուկրաինայի կառուցվածքը, Դոնեցկն ու Լուգանսկը երկրում որոշումների ընդունման վետոյի իրավունք կստանան, կմասնակցեն ակտիվորեն երկրի կյանքին: Կարգավորման այս սցենարը կարող է տարածվել նաև ԼՂ հակամարտության վրա»:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանում 19-ամյա Տիգրան Ավագյանի կողմից Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սուրեն Բաղեյանի վրաերթից:
Փետրվարի 24-ին, ժամը 10.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ն:
«Եթե ամբողջ աշխարհի հայերն ապրիլի 24-ի կապակցությամբ, բազմաթիվ կենդանի ծաղիկների հետ միասին, գնեն գեթ մեկ անմոռուկ և իրենց հարգանքը նաև այս ձևով արտահայտեն, մենք կունենանք գումարներ, որոնց շնորհիվ կծնվեն նոր և նոր բալիկներ»,- այսպես ասաց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ, մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Թոխունցը՝ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի «Կյանքի Ծաղիկ» բարեգործական ակցիայի մեկնարկի ժամանակ:
Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամ նախարարների տեղեկությունները միմյանց հակասում են: Խոսքը վերաբերում է «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններին, որ 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%: Հարցի շուրջ ԱԺ-ում այսօր առավոտյան ծագած վիճաբանության ժամանակ ԱԺ փոխփոսնակ Հերմինե Նաղդալյանն օրենքի ընդունման շտապողականությունը բացատրել էր նրանով, թե հակառակ դեպքում այն չի հասցնի ուժի մեջ մտնել մայիս-հունիսին, երբ գյուղատնտեսական արտահանումներն արդեն սկսված են լինելու:
Ի հավելումն լրտեսական գործունեության ակտիվացման` ակտիվացել է նաև ապատեղեկատվության տարածումը:
«Տնտեսվարողները, նախկինում սահմանված 10-օրյա ժամկետում վճարվելիք մաքսային վճարներն այժմ վճարում են հարկային մարմիններին` ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն, տնտեսվարողը համապատասխան անուղղակի հարկերի վճարումը կարող է կատարել ապրանքների վաճառքից հետո, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների, որոնց համար ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է մաքսային մարմիններին»,- նշել է Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան ղեկավարը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով արդեն մի քանի օր է ՀՀ արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդներն այս պահին տեղեկատվության խիստ կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ իրենք ծանոթանում են օրենքով սահմանված կարգով իրենց ներկայացվող նյութերին, սակայն այս պահին տուժողների իրավահաջորդներն ավելի մեծ ծավալի տեղեկատվություն են ակնկալում, որոնց գուցե այս պահին քրեական գործում չկան:
Այս շաբաթ Ազգային ժողովում քննարկվում էր ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների կողմից հեղինակած՝ «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը: Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում կառավարման ճգնաժամի մեջ, իշխանությունն էլ ասում էր՝ ճգնաժամն ընդդիմությունում է: Ի վերջո, այսօր քվեարկության դրվեց նախագիծը, որն այդպես էլ չընդունվեց:
Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Ա. Մանուչարյանը կարծում է՝ ժողովուրդը վհատվեց այս գործընթացների արդյունքում, քանի որ նրանք Գ.Ծառուկյանին ելք էին համարում. «Այդ մարդիկ կորցրեցին իրենց հույսը, սա սարսափելի բան է, իշխող շրջանակը, եթե երկրի շրջանակ է, նա պարտավոր է ժողովրդին հույսի տարածքում միշտ պահել, եթե հույսը ձեռքից խլում են, մի բան ավելին պետք է տան: Հանրապետական կուսակցությունն այդ իմաստով բացարձակ հանցագործություն կատարեց»:
Սրահի տնօրեն Արտյոմը, մեծ գումարներ աշխատելու խոստումով, առաջարկել է նրանց, բացի մերսումից, հաճախորդներին նաև սեռական բնույթի ծառայություններ մատուցել՝ գումարի կեսն իրեն տալու պայմանով: Ստանալով Մ.Խաչատրյանի և Դ.Ղազարյանի համաձայնությունը` տնօրենը նրանց այսպիսով ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ նախկինի համեմատ սպառողների թվի 6 անգամ ավելացումը նաև սպառումն է ավելացրել ու, հետևաբար, շահույթը:
Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր վավերացրել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքացիների կեցության փոխադարձ կարգի մասին համաձայնագիրը:
«Եթե առաջնորդվենք ցանկություններով, ապա կարող ենք նախադեպեր ստեղծել, որովհետև իրավական տեսանկյունից կան մանդատը զրկելու հիմնավորումներ: Սպասում եմ լրացուցիչ պատճառաբանությունների, դրա վերաբերյալ նամակ եմ ուղարկել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի հիմնավոր պատասխանի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է Գագիկ Ծառուկյանի բացակայոթյունների հարցի քննությունը: Գ. Սահակյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն պետք է կարողանա այս նոր իրավիճակում նոր ռազմավարությամբ հանդես գալ:
Փետրվարի 24-ին, ժամը 11.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուրեն Բաղեյանին, որից հետո բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
Չի բացառվում, որ Աբրամովիչը կարող է մեծացնել ներդրումների ծավալը:
Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի համապատասխան փաստաթղթի նախագիծը կհրապարակվի այսօր:
Սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ լսել է, թե Վալերի Պերմյակովը Հայաստանում մեկ ամսվա ծառայող է եղել
ՏԿԱԻՆ-ի հրշեջ-փրկարարները շարունակում են ուժեղացված ռեժիմով աշխատանքը Հայաստանի բոլոր մարզերում: Օրերս Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունից տեղեկատվություն փոխանցվեց, որ Միրաք գյուղի բնակիչ Խաթուն Մամոյանի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր:
Այդ կարծիքին է Գերմանիայում իշխող դաշինքը:
Չավուշօղլուն և Մամեդյարովը բանակցությունների ժամանակ քննարկել են TANAP գազատարի ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագծերի իրագործման հարցը:
ՀՀ Ազգային ժողովում ընթանում է քառօրյա նիստը։