«Երկուսին էլ կարող եք ծափահարել». Աշոտ Մանուչարյանը՝ իշխանության և ընդդիմության մասին

Այս շաբաթ Ազգային ժողովում քննարկվում էր ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների կողմից հեղինակած՝ «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը: Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում կառավարման ճգնաժամի մեջ, իշխանությունն էլ ասում էր՝ ճգնաժամն ընդդիմությունում է: Ի վերջո, այսօր քվեարկության դրվեց նախագիծը, որն այդպես էլ չընդունվեց:

Այսօր 168.am-ը Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը տեսնո՞ւմ է այդ ճգնաժամը, որի մասին խոսվում է, և ո՞ր հատվածում՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության:

Ի պատասխան՝ նա ասաց, թե երկու կողմերն էլ ճիշտն են՝ Հայաստանում կա կառավարման ճգնաժամ, Հայաստանն արտաքին կառավարման տակ է, որին մասնակից է նաև ընդդիմությունը.

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մի երկիր, որ բացարձակ արտաքին կառավարման տակ է, ինչ անում ենք՝ անում ենք արտաքին կառավարման տակ: Ընդդիմությունը ճիշտ է, որ կառավարման ճգնաժամ է, իշխանությունը ճիշտ է, որ ընդդիմությունն այդ կառավարման ճգնաժամի մասն է: Հայաստանի համար խայտառակ մի շարք օրենքներ, որ անցկացվում են, մուտք են գործել պառլամենտ ընդդիմության միջոցով: Հայաստանի բոլոր օրենքները թելադրվում են դրսից, և, եթե ընդդիմությունը լիներ ընդդիմություն, առաջինը պետք է ուզենար Հայաստանի ինքնիշխանությունը և հետևաբար՝ պետք է ուշի ուշով հետևեր, որ դրսից եկած օրենքն այստեղ չմտցնեն, որովհետև այդ օրենքներն ուղղված չեն Հայաստանը բարձրացնելուն: Ընդդիմությունը թե՛ մտցնում է, թե՛ պաշտպանում է այդ օրենքները: Դրա համար՝ երկու կողմն էլ ճիշտ են, երկուսին էլ կարող եք ծափահարել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս