Եվրահանձնաժողովը պատրաստվում է վերահսկել «Գազպրոմի» հետ ԵՄ-ի երկրների գործարքները

RBC-ի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովը մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել ԵՄ-ի առանձին երկրների ու գազամատակարարների միջև ապագա գործարքները: Դա առավել էական հետևանքներ կունենա «Գազպրոմի» համար, ով ապահովում է ԵՄ-ի գազային կարիքների 1/3-ը:

Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի համապատասխան փաստաթղթի նախագիծը կհրապարակվի այսօր: Այն մշակվել է համաեվրոպական էներգոանվտանգության նոր ռազմավարության շրջանակներում:

Դրա համաձայն` ԵՄ-ի երկրները էներգետիկ քաղաքականության հարցում ինքնիշխանության մի մասից հրաժարվում են հօգուտ Եվրահանձնաժողովի: Գործարքի հարցում վերջին խոսքը պատկանում է Բրյուսելին:

ԵՄ-ի երկրները երրորդ երկրների` գազի մատակարարների հետ նոր համաձայնագրեր ստորագրելուց առաջ պայմանավորվածությունները ներկայացնելու են Եվրահանձնաժողովի դիտարկմանը, որը կստուգի դրանց համապատասխանությունը ԵՄ-ի օրենքներին:

Տեսանյութեր

Լրահոս