Ռուսաստանն ակտիվացրել է լրտեսական գործունեությունը Եվրոպայում. գերմանական հակահետախուզություն
Գերմանական Die Zeit թերթի փոխանցմամբ` Եվրոպայում ռուսական լրտեսական գործունեության ակտիվացման պատճառն Ուկրաինայի արևելքի հակամարտությունն է: Այս մասին հայտնել է Գերմանիայի հակահետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը:
Նրա խոսքերով` Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են նախկին ՊԱԿ-ի հին մեթոդները: Ի հավելումն լրտեսական գործունեության ակտիվացման` ակտիվացել է նաև ապատեղեկատվության տարածումը:
Մաասենը հավելել է, որ Ռուսաստանը ծայրահեղական խմբերին աջակցելն օգտագործում է ապակայունացում առաջացնելու նպատակով: Մաասենը զգուշացրել է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը սպառնալիք է Գերմանիայի և ընդհանուր առմամբ Եվրոպայի համար: