Ռոման Աբրամովիչը 5 միլիոն դոլար է ներդրել թերթաքարային նավթի ու գազի արդյունահանման տեխնոլոգիայի ոլորտում
RBC-ի փոխանցմամբ` Չուկոտկայի նախկին նահանգապետ, Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից Ռոման Աբրամովիչը 5 միլիոն դոլար է ներդրել ամերիկյան ընկերությունում, որը զբաղված է թերթաքարային նավթի ու գազի հանքերի մշակման տեխնոլոգիայի զարգացմամբ:
Տեխասյան Propell Technologie ընկերությունը հայտարարել է, որ կիպրական Ervington Investments ընկերությունը, որի վերջնական շահառուն ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն է, իրենում ներդրել է 5 միլիոն դոլար: Չի բացառվում, որ Աբրամովիչը կարող է մեծացնել ներդրումների ծավալը:
Ervington Investments-ը ձեռք է բերել Propell Technologies-ի բաժնետոմսերի մի մասը: Propell-ի ենթակայության տակ գտնվող Novas Energy USA-ը զբաղվում է ԱՄՆ-ում թերթաքարային նավթի ու գազի հանքավայրերում հորատման տեխնոլոգիայի զարգացմամբ: