Հունաստանն ամռանը կարող է ունենալ 20 միլիարդ եվրոյի վարկային նոր փաթեթի կարիք

Rheinische Post-ի փոխանցմամբ` Հունաստանն ըստ ամենայնի վարկերի նոր փաթեթի կարիքը կունենա արդեն ամռանը: Օգնության չափը կարող է կազմել 20 միլիարդ եվրո: Այդ կարծիքին է Գերմանիայում իշխող դաշինքը:

Կատարելապես հստակ է, որ ամռանը Հունաստանը կունեն նոր օգնության կարիք: Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ընդգծել է, որ Հունաստանին օգնելու հարցում «երբեք չի կարելի ասել երբեք»:

Փետրվարի 27-ին Բունդեսթագում պլանավորված է քվեարկություն, որն առնչվելու է Հունաստանին օգնելու ժամկետը չորս ամսով երկարաձգելուն:

Տեսանյութեր

Լրահոս