Բաժիններ՝

Նախորդ տարվա վերջին ամսվա ընթացքում պարենային ապրանքները թանկացել են 5.6%-ով

Ազգային վիճակագրական ծառայությունը 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրել է պարենային ապրանքների 5.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի՝ 5.8%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6.1%, մրգի՝ 8.3%, շաքարավազի՝ 9.6%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18.2% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից, որոնցում ներառված են 140 անվանում պարենային ապրանքներ, 12-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.3-18.2% գնաճ, իսկ ձկնամթերքի ապրանքախմբում՝ 0.3% գնանկում:

Հացամթերքը 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ թանկացել է 5.9%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ`4.3% գնաճ, ձուն համապատասխանաբար՝ 2.1% և 4.0%, կենդանական և բուսական յուղերը՝ 1.9% և 3.6%, մսամթերքը համապատասխանաբար՝ 3.3% և 2.3%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս