Ջիվան Գասպարյանը՝ Պերմյակովի մասին. «Եթե հետևին մարդ չկա կանգնած, դրա դատելու հարցն ինչո՞ւ են այսքան բարդացնում». Yerkir.am
«Հեքիաթ չի, էլի, մտնես մեկի տունը, բոլորին կոտորես անտեղի: Որ ի՞նչ, սրա անունն ի՞նչ դնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը` խոսելով Գյումրիում կատարված սպանդի մասին:
Նա նույնպես գտնում է, որ ոճրագործը պետք է պատժվի Հայաստանում, որ մենք հանգիստ լինենք, որ գոնե մեր խիղճը մի քիչ հանգիստ լինի: «Էդ ինչ աղմուկ է բարձրացել էդ լակոտի շուրջ, էդ լակոտն իրենից ի՞նչ է ներկայացնում, է: Եթե հետևին մարդ չկա կանգնած, դրա դատելու հարցն ինչո՞ւ են այսքան բարդացնում: Չեմ հասկանում ոչինչ: Մտածում եմ` միգուցե թուրքերի, ադրբեջանցիների հետ որևէ կապ կա, բայց ի՞նչ իմանաս, սատանան տանի, ոչինչ պարզ չէ: Կուզեի միայն ասել, որ սա միայն գյումրեցիների ցավը չի, վիշտը բոլորինս է»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: