Բաժիններ՝

Ուկրաինայի հետ պայմանագրերում խոսք է գնում Ղրիմի դաշնային օկրուգի մասին. Մեդվեդև

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վստահեցնում է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև էլեկտրաէներգիայի մատակարարման մասին ստորագրված պայմանագրերում խոսք է գնում «Ղրիմի դաշնային օկրուգի» մասին: Մեդվեդևի խոսքերով՝ ուկրաինական էլեկտրաէներգիան մատակարարվելու է «Ղրիմի դաշնային օկրուգ», այսինքն՝ Ռուսաստան:

Մեդվեդևը զարմանք է հայտնել, որ ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչներ դժգոհել են այդ պայմանագրերից և սպառնացել է բարձրացնել էլեկտրաէներգիայի գները. «Ցանկանում եմ անհասկացողների համար ընդգծել երկու բան:

Առաջինն այն է, որ պայմանագրի համաձայն՝ էլեկտրաէներգիան մատակարարվելու է թե՛ Ուկրաինային, թե՛ Ղրիմի դաշնային օկրուգին, այսինքն՝ Ռուսաստանին: Հենց այդպես, և ոչ մի այլ բան: Եվ երկրորդ՝ եթե մեր ուկրաինացի գործընկերներին դուր չի գալիս էլեկտրաէներգիայի ռուսական գինը, ապա մենք կարող ենք բարձրացնել այն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս