![](/banners/BeFunky-design.jpg)
Երկու ավտոբուս և «Վոլկսվագենը» արգելափակվել էին ձնակույտում
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/Dzyun.jpg)
Հունվարի 20-ի ժամը 09.00-ից մեկ մարտական հաշվարկ Սոթք-Քարվաճառ հատվածում իրականացրել է հերթապահություն:
Հունվարի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու ավտոբուս՝ առանց ուղևորների:
Հունվարի 21-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում «Վոլկսվագեն» մակնիշի 34UQ382 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Մ.-ի ավտոմեքենան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն