Ռուսաստանը մեկուսացված է, իսկ նրա տնտեսությունը սարսափելի վիճակում է. Օբամա
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ դիմել է Կոնգրեսին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը իրեն ավելի լավ է դրսևորում, երբ միավորված են ռազմական հզորությունն ու ուժեղ դիվանագիտությունը. «Ես հավատում եմ ամերիկյան առաջնորդության ավելի խելամիտ ձևին:
Մենք ի ցույց ենք դնում ամերիկյան ուժի ու դիվանագիտության հզորությունը: Երբ դիմակայում ենք ռուսական ագրեսիային՝ աջակցելով Ուկրաինայում ժողովրդավարությանը և հանգստացնելով ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցներին, հավատարիմ ենք մնում այն սկզբունքին, որ մեծ երկրները չեն կարող նեղել փոքր երկրներին»:
Օբաման ընդգծել է, որ նախորդ տարի ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ ծանր աշխատանք է իրականացրել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով. «Ոմանք ենթադրում էին, որ Պուտինի ագրեսիան ռազմավարության ու հզորության վարպետորեն ցուցադրություն էր:
Ինչևէ, այսօր հենց Ամերիկան է կանգնած ամուր ու իր դաշնակիցների հետ համերաշխ, մինչդեռ Ռուսաստանը մեկուսացված է, իսկ նրա տնտեսությունը սարսափելի վիճակում է: Ահա թե ինչպես է վարվում Ամերիկան, ոչ թե դատարկ սպառնալիքներով, այլ՝ մշտական, կայուն վճռականությամբ»: