
Գյումրիի աղետի համար մեղավորը կստանա արժանի պատիժ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը համոզված է, որ Հայաստանի հետ համատեղ հետաքննության արդյունքում պատժի կենթարկվի Գյումրիում ընտանիքի սպանության համար մեղավորը:
Այս մասին Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը. «Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խորին ցավակցություններն է հղել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
Ամուր համոզմունք է հայտնվել, որ Գյումրիի աղետի համատեղ հետաքննության, որն իրականացնում են հայկական ու ռուսական կողմերը և դրան հաջորդելիք դատավարության արդյունքում այդ չարագործության համար մեղավորը կստանա արժանի պատիժ»: