Բաժիններ՝

Արևմուտքը փորձում է հասնել Պուտինի տապալմանը. Պեսկով

Ռուսական Аргументы и Факты թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները փորձում են օգտվել Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտությունից, որպեսզի տնտեսական պլանում խեղդեն Ռուսաստանին ու հասնեն նախագահ Վլադիմիր Պուտինի տապալմանը.

«Վստահ եմ, որ Արևմուտքը երբևէ մեզանից չի քաշվի հեռու. Եվ այստեղ խնդիրը ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ Ուկրաինայի մեջ է: Չլիներ Ղրիմը, կմտածեին մեկ այլ առիթ: Այդ մասին իր ուղերձում նշել է Պուտինը»:

Պեսկովի խոսքերով՝ ճգնաժամը կարող է ավարտվել միայն ներուկրաինական երկխոսության ընթացքում, որը պետք է սկսեն այդ երկրի իշխանությունները. «Քանի դեռ Կիևը չի սկսել շփվել իր շրջանների հետ, այնտեղ կշարունակեն զոհվել մարդիկ: Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, ԵԱՀԿ-ը կարող են հանդես գալ կարգավորման երաշխավորողների դերում»:

Պեսկովը մեկնաբանել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, թե Պուտինը չի հրավիրվելու հունիսի 7-8-ին բավարական Էլմաու ամրոցում կայանալիք G7-ի գագաթաժողովին: Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի էլ սպասում հրավերի՝ հավելելով, որ իրենք իսկապես հուսով են եղել, որ նախորդ տարի Սոչիում կանցկացվեր G8-ի շատ լավ գագաթաժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031