Փոքրիկ Գոռին ապրելու համար մի շաբաթ է մնացել (տեսանյութ)
«Դեռ երեք շաբաթ առաջ այս հրաշք փոքրիկը անհամբերությամբ սպասում էր ամանորյա հրաշքին, ձմեռ պապին և նրա նվերներին, բայց ամանորը նրան ու նրա համեստ կենսակերպով ապրող ընտանիքի համար փորձություններով լի այլ անակնկալ էր պատրաստել: Ամանորի նախաշեմին Գոռին ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք, որի հետևանքով փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել: Ախտորոշումից անմիջապես հետո, Գոռին ստիպված էին անհապաղ վիրահատել` (շունտավորել) գլխում ժամանակավոր սարք տեղադրել:
Բայց դա ամենը չէր, շուտով բժիշկները հայտնեցին, որ փոքրիկը շատ քիչ, այս պահին արդեն երկու շաբաթ ժամանակ ունի երկրորդ անհրաժեշտ վիրահատության համար, որը պետք է կատարվի Լենինգրադում, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում:
Լենինգրադում երկրորդ վիրահատության և ընթացիկ բուժման համար անհրաժեշտ է 20 հազար դոլլար