Ռուսաստանն ու Իրանը մոտ են 20 միլիարդ դոլարանոց գործարք կնքելուն. Reuters
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը բավական առաջ են գնացել «իրանական նավթի մատակարարումների դիմաց ռուսական սարքավորում» համաձայնագրի շուրջ բանակցություններում: Այս մասին գործակալությանը հայտնել են իրավիճակին մոտ կանգնած նրա աղբյուրները:
Նրանց խոսքերով՝ ռուս-իրանական գործարքը կարող է կազմել 15-20 միլիարդ դոլար և իրականացվել մի քանի փուլով: Հունվարին ԶԼՄ-ներն արդեն իսկ հայտնել էին, որ Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Ռուսաստանին օրական 500.000 բարել իրանական նավթի մատակարարման հարցը, ինչի դիմաց Ռուսաստանն Իրանին պետք է մատակարարի սարքավորում և ապրանքներ:
Ավելի ուշ Իրանի դեսպան Մեհդի Սանաին հաստատել էր բանակցությունների փաստը հավելելով, որ խոսքը գնում է օրական մի քանի հարյուր հազար բարելի մատակարարման մասին: