Բաժիններ՝

Հայաստանը՝ արտասահմանյան մեքենաների «գերեզմանոց»

tesankyun.am-ը գրում է. Վերջին օրերին Վրաստանից Ադրբեջան արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների ներկրման մեծ հերթեր են գոյացել:

Պատճառն այն է, որ ապրիլի 1-ից Ադրբեջանում օրենքի ուժ է ստացել այն որոշումը,որ այդ երկիր պետք է ներկրվեն միայն «Եվրո-4» ստանդարտ ունեցող, այսինքն՝ 2005 թվականից ավելի ուշ արտադրված արտասահմանյան արտադրության մեքենաները:

Առաջիկայում, մինչեւ ամառվա սկիզբ, Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Այդ միությունը արտերկրից ավտոմեքենաների ներմուծման համար մեծ մաքսատուրքեր է սահմանելու:

Վրաստանում, Ռուսթավի քաղաքի ավտոշուկայում մինչեւ 2005 թվականնն արտադրված ավտոմեքենաների գների անկում կլինի, քանի որ ադրբեջանական գնորդներն այլեւս դրանք դրանք ձեռք չեն բերի: Ռուսթավիի ավտոշուկայում արտասահմանյան արտադրության հին ավտոմեքենաների հիմնական գնորդները դառնալու են Հայաստանի հանրապետության քաղաքացիները: Հայաստանը դառնալու է «ինոմարկաների գերեզմանոց»

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս