Կազմվել է աշխարհի 200 լավագույն նկարիչների վարկանիշային ցուցակը
Բրիտանական «The Times» պարբերականը կազմել է աշխարհի 200 լավագույն նկարիչների վարկանիշային ցուցակը, ովքեր ապրել եւ ստեղծագործել են XX դարի սկզբից մինչեւ մեր օրերը: Այն կազմվել է պարբերականի ընթերցողների շրջանում անցկացված հարցման միջոցով:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոն, ցուցակը եզրափակում է ճապոնացի նկարիչ եւ լուսանկարիչ Հիրոշի Սուջիմատոն է:
Երկրորդ տեղում է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պոլ Սեզանը, երրորդ հորիզոնականում` ավստրիացի գեղանկարիչ, մոդեռնիզմի հիմնադիր Գուստավ Կլիմտը: Առաջին տասնյակում են նաեւ ֆրանսիացի իմպրեսիոնիստներ Կլոդ Մոնեն եւ Անրի Մատիսը, Մարսել Դյուշանը, ամերիկացի Ջեքսոն Պոլակը: Տասնյակը եզրափակում են փոփ արտի լեգենդ Էնդի Ուորհոլը, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վալեմ դե Կունինգը եւ հայտնի մոդեռնիստ Պիետ Մոնդրիանը:
Ըստ պարբերականի` առաջին հայացքից հարցման արդյունքները բավականին կանխատեսելի էին, սակայն կան որոշակի «անակնկալներ». օրինակ, ժամանակակից գեղանկարիչ Մարտին Կիպենբերգերի, որի աշխատանքները ներկայացված են Saatchi Gallery –ում, ներկայությունը լավագույն քսանյակում: Մեկնաբանները նաեւ անարդարացի են համարել մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի հայտնվելը 19-րդ տեղում, այն դեպքում, երբ նորվեգացի աշխարհահռչակ գեղանկարիչ Էդվարդ Մունկը, ով հայտնի է իր «Ճիչը» գլուխգործոցով, զբաղեցնում է 46-րդ տեղը:
XX դարի եւ XXI դարի սկզբի լավագույն նկարիչների քսանյակը հետեւյալ տեսքն ունի.
1.Պաբլո Պիկասո
2. Պոլ Սեզան
3. Գուստավ Կլիմտ
4. Կլոդ Մոնե
5. Մարսել Դյուշան
6. Անրի Մատիս
7. Ջեքսոն Պոլոկ
8. Էնդի Ուորհոլ
9. Վիլեմ դե Կունինգ
10. Պիետ Մոնդրիան
11. Պոլ Գոգեն
12. Ֆրենսիս Բեկոն
13. Ռոբերտ Ռաուշենբերգ
14. Ժորժ Բրակ
15. Վասիլի Կանդինսկի
16. Կոնստանտին Բրանկուզի
17. Կազիմիր Մալեւիչ
18. Ջասպեր Ջոնս
19. Ֆրիդա Կալո
20. Մարտին Կիպենբերգեր