Ինչո՞ւ են ռուսները ապատեղեկատվություն տարածում Քեսաբի վերաբերյալ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Ռուսական պետական հեռուստատեսության «Ռոսիա РТР»-ի «Վեստի» լրատվական ծրագիրը երեկ երեկոյան թողարկման ընթացքում կրկին տեղեկատվություն է տարածել թե սիրիական Քեսաբում վերջին երկու օրերին առնվազն 80 հայ է սպանվել։ «Վեստին» կրկին ցուցադրել է այն կադրերը, որոնցում ծայրահեղականները գնդակահարում են ծնկաչոք ինչ-որ տղամարդկանց, ըստ էության պնդելով, թե կոտորվողները հայեր են։
Երեկ այս տեղեկատվության կապակցությամբ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից։ Նախորդ օրերին, սակայն, մի քանի անգամ հայտարարվել է, որ Քեսաբում ոչ մի հայ չի սպանվել, և որ գնդակահարության կադրերը կապ չունեն հայերի հետ,– գրում է «ՀԺ»-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930