Ինչ-որ մեկը քնում, արթնանում է և իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են ստորագրի, որ գործը քննեն գաղտնի ռեժիմով:
Բացի այդ, Զաքիր Հասանովը եռակողմ հանդիպում է անցկացրել իր թուրք և վրացի գործընկերների հետ:
Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:
«Դեռ անցած տարի մամուլում լուրեր հայտնվեցին, որ Սամվել Ալեքսանյանը Հյուսիսային Իրաք է մեկնել»:
Օլանդը կարծում է, որ դարձել է Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հնարավոր հանդիպման նախաձեռնող:
Կոտայքի մարզի` 12:00-15:00 Ծաղկաձոր քաղաքը մասնակի, Սպորտհամալիրը, «ՎիվաՍել ՄՏՍ» բջջային օպերատորի կայանը, հարակից հանգստի գոտիները եւ հանրային բաժանորդները:
Մեր էներգահամակարգը աշխատում է խիստ անարդյունավետ եւ ուղղակի ներծծված է կոռուպցիոն տարատեսակ սխեմաներով եւ քաղաքական մութ գործարքներով ու մեքենայություններով:
Ուկրաինայի ընտրություններն անցկացվել են:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է:
Նրանք պետք է հասկանան, որ ԱՄՆ-ը վաղ թե ուշ հարվածելու է թիկունքից:
«ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին և դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար»:
Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ցամաքային զորքերի շտաբը:
Արամ Ա-ն հունիսի 4-ին Վատիկանից հեռախոսային շտապ խոսակցություն է ունեցել Սիրիայի ղեկավարության հետ, ինչպես նաև կապ է հաստատել միջազգային կազմակերպությունների հետ՝ խնդրելով բոլոր լծակներն օգտագործել և հայկական թաղամասերի վրա կատարվող հրթիռակոծության դեմն առնել:
Սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը տեղյակ չէր, որ Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 4-ին ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը:
Այցելուներին գրավելու մրցավազքում աշխարհում ստեղծվել են այնպիսի հյուրանոցներ, որոնք իրավամբ կարելի է համարել մարդկային երեւակայության գլուխգործոցներ:
ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները` քվեարկությունը համարելով ոչ լեգիտիմ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կասյան փողոցի թիվ 4 շենքի Կ. Դ.-ի բնակարանում՝ խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 22.12-ին: Խահանոցում ծխացել է բարձ:
Մարդիկ ցանկանում են նիհարել հեշտ և արագ, միևնույն ժամանակ պահպանելով առողջությունը: Դրա պատճառով պահում են դիետաներ, որոնք իրականում հեռու են առողջ սննդակարգից:
«Ղարաբաղի հետ սահմանին որևէ մաքսային ձևակերպում չի կատարվում, չի եղել, հիմա էլ չկա: Եվ ես էլ եմ կարծում, որ հետագայում որևէ մաքսակետ չի կարող լինել, քանի որ փաստացի մենք` Լեռնային Ղարաբաղի հետ միասին, գտնվում ենք մեկ միասնական մաքսային տարածքում, և չեմ կարծում, որ իրատեսական է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելը»,- ասում է Գարեգին Մելքոնյանը:
Իրենք չեն բացառում, ընդունում են, որ իրենք եղել են դեպքի վայրում, և մեքենան կայանելու հետ կապված միջադեպ է առաջացել, բայց ուղղակի չեն հայտնում մյուս մանրամասները: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նրանք, իրոք, փորձել են… մեքենան անհարմար տեղ են կայանած եղել, դրա հետ կապված ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որը վերածվել է այն ամենին, ինչը դուք արդեն գիտեք: Այնպես չէ, որ մյուս քաղաքացիների նման եղել են պատահական անցորդներ: Բայց ծեծ, ջարդ… չգիտեմ, այն, ինչ այստեղ ներկայացվում է՝ իրականություն չէ:
Ըստ ՎՍԴՀԿ ատենապետի, նախագահ Սարգսյանը խոցելի է, քանի որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները գիտեն, որ Սարգսյանը նախագահ է ընտրվել ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում և չի վայելում հայաստանցի ընտրողների մեծամասնության վստահությունը: Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ Եվրասիական միության հետ համագործացությունը պետք է շարունակել, բայց դա պետք է անի այլ մարդ:
Հայաստանը վերածվել է գողապետության, որտեղ հեղինակավոր մարդիկ ոչ թե ուսուցիչներն ու գիտնականներն են, և ոչ էլ բժիշկներն ու արվեստագետները, այլ հենց գողականները, իբրև թե «ճիշտ ու սխալ» անողները: Արդյունքում` պետությունը դարձել է «զոն», որտեղ գործում են ոչ թե պետական ինստիտուտներն ու կառուցակարգերը, այլ «նայողները»:
Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ամուսնալուծությունը երեխաների վրա ազդում է ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիոլոգիապես: Այս մասին հայտարարել են գիտնականները՝ համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո:
Եզրակացությունս մեկն է՝ Հայաստանում հանրաքվեի ինստիտուտ դե յուրե գոյություն ունի, դե ֆակտո՝ ոչ:
«Ասացի` ձեր հանցագործությունները չդնեք իմ էրեխու վրա,- շարունակեց նա,- Մեկ էլ մտավ այնտեղ, դուրս եկավ` տիկին Սուսան, թող Ձեր տղան իրա վրա վերցնի, ես Ձեր տղային կարող եմ օգնել: Ինչի՞ ասացի` Ձեր տղան կատարի, իմ տղան գնա նստի՞»:
Ուկրաինայի դեսպանի հետկանչը` կոնսուլտացիաների համար, կապված էր ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ` Ղրիմի հանրաքվեի հարցով
Մոզին պատուհանից հանելը մի մարդու բան չէր…
Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը թեև այսօր իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում, բայց խոսել չէր կարողանում: