Բաժիններ՝

Ռուսական Су-27 կործանիչը մինչև 30 մետր մոտեցել է ամերիկյան RC-135U ինքնաթիռին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական Су-27 կործանիչն անցել է ամերիկյան RC-135U ռազմավարական ինքնաթիռի առաջամասից ընդամենը 30 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:

Վերջինիս խոսքերով՝ միջադեպը գրանցվել է դեռևս ապրիլի 23-ին, Օխոտի ծովի միջազգային օդային տիրույթում: Նա ընդգծել է, որ ինքնաթիռների օդաչուները չեն դիմել ռադիոկապի օգնությանը: Ռուսական կործանիչն ամերիկացիներին միայն ցուցադրել է իր այն հատվածը, ուր գտնվում են հրթիռները:

Նշվում է, որ դա վերջին ամիսներին առաջին դեպքը չէ, երբ ռուս օդաչուները բավական շատ են մոտենում ամերիկյան ռազմական տեխնիկային: Ապրիլին Су-24 ինքնաթիռը ցածր բարձրության վրա մի քանի թռիչք է գործել Սև ծովում գտնվող ամերիկյան «Դոնալդ Կուկ» էսկադրոնային ականակրի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս