Բաժիններ՝

Հանրահայտ դիետա ու դրանց անհեթեթությունը լուսանկարներով՝ հոլիվուդյանից մինչև 5 խայթոց

Ինչեր չեն անում մարդիկ նիհարելու համար: Աշխարհը լի է դիետաներով: Մարդիկ ցանկանում են նիհարել հեշտ և արագ, միևնույն ժամանակ պահպանելով առողջությունը: Դրա պատճառով պահում են դիետաներ, որոնք իրականում հեռու են առողջ սննդակարգից:

Aroxj.am-ը ներկայացնում է 6 աշխարհում հայտնի դիետա ու food-լուսանկարիչ Ստեֆանի Գոնոյի լուսանկարային իլյուստրացիաները՝

1.Հոլիվուդյան դիետա
Շատ աղջիկներ ցանկանում են 90.60.90 լինել: Հատուկ նրանց համար հորինել են հոլիվուդյան դիետան: Իբրև այն պահում են հոլիվուդյան աստղերը և դրա համար նրանք այդպիսի լավ վիճակում են: Դիետայի էությունն է նվազեցնել կալորիականություն պարունակող սպիտակուցները և սահմանափակել ճարպերի և ածխաջրերի ընդունումը: Այս «աստղային դիետան» մոտավորապես այսպիսի տեսք ունի:

dieta2

2.Լիմոնադային դիետա
1950-ականներին ամերիկյան ժողովրդական բժիշկ Ստենլի Բուրրոուզը հորինել է հատուկ «բուժական» լիմոնադ- Master Cleanser: Այդ միջոցով նա առաջարկել է բուժել խոցերը և գաստրիտը: Իսկ 2000-ականներին Պիտեր Գլիկմանն առաջարկել է փորձել այդ լիմոնադը նիհարելու համար: Այն պատրաստվում է կիտրոնի ու թխկու հյութից և կայնեյան պղպեղից:

dieta3

3.Մանկական սննդով դիետա
Այս դիետան հորինել է ֆիտնեսի մարզիչ Տրեիսի Անդերսոնը: Դիետան պարունակում է մանկական սնունդ: Բայց դրա բաղադրությունը մինչև այժմ հայտնի չէ, քանի որ դիետան հաճախ փոխում է իր բաղադրությունը:

dieta4

4.Սուրճի և ծխախոտի դիետա
Սկզբունքը պարզ է. խմել սուրճ և ծխել. ծխել և խմել սուրճ: Այս դիետայի կողմնակիցները կարծում են, որ կոֆեինը օրգանիզմից հեռացնում է «ավելորդ» ջուրը, իսկ նիկոտինը խեղդում է քաղցը:

dieta5

5.Գունավոր դիետա
«Գունավոր» դիետայի հետևորդները ամեն օր «նկարում են» ցանկը նոր գույնով: Երկուշաբթի բոլորը կարմիր է (լոլիկ, պղպեղ, ձուկ, հատապտուղներ), երեքշաբթի-կանաչ (վարունգ, կանաչի), չորեքշաբթի- նարնջագույն (դեղձ, նարինջ, գազար և այլն): Միաժամանակ սննդի կալորիականությունը, դրանում ճարպերի, ածխաջրերի քանակը կարևոր չէ՝ կարևոր է, որ սննդատեսակները լինեն միագույն:

dieta6

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս