Բաժիններ՝

Օլանդը Պորոշենկոյին Նորմանդիա հրավիրելուց հետո զանգահարել է Պուտինին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ դարձել է Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հնարավոր հանդիպման նախաձեռնող՝ նրանց հրավիրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 70-ամյակի տոնական միջոցառումներին:

Անցած գիշեր Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ժամանակ Օլանդը հայտարարել է, որ Պորոշենկոյին հունիսի 6-ին Նորմանդիա հրավիրելուց հետո զանգահարել է Ռուսաստանի նախագահին, որպեսզի նրան զգուշացնի այդ մասին. «Վլադիմիր Պուտինը համաձայնվեց, հաստատեց իր ժամանումը Նորմանդիա:

Պուտինը գիտեր, որ Նորմանդիայում լինելու է հրավիրյալ երկրների ղեկավարների հետ՝ ներառյալ Ուկրաինայի ընտրված նախագահը: Այդքանից հետո արդյոք կլինե՞ն շփումներ: Թող կյանքը ցույց տա»: Օլանդը կարծում է, որ դա նշանակում է Պորոշենկոյին դե-ֆակտո ճանաչում, որը հնարավորինս արագ պետք է վերածվի դե-յուրե ճանաչման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս