
ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զինված ուժերի համատեղ վարժանքներն առաջին անգամ կանցկացվեն ամերիկյան տարածքում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ցամաքային զորքերն առաջին անգամ ԱՄՆ-ի հետ ռազմական վարժանքներ կանցկացնեն ամերիկյան տարածքում: Դրանց մասնակցելու է մոտ 170 հարավկորեացի զինծառայող:
Վարժանքներն անցկացվելու են հուիսի 9-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ցամաքային զորքերի շտաբը: Համատեղ վարժանքներն անցկացվելու են Կալիֆորնիայի նահանգի Ֆորտ-Իրվին ազգային ուսումնական կենտրոնում:
Մինչ այս նմանատիպ բոլոր վարժանքները գործնականում անցկացվել են Կորեական թերակղզու հարավում: Հարավային Կորեան վարժանքների համար օվկիանոսից այն կողմ կուղարկի մեկ մոտոհրաձգային վաշտ և հատուկջոկատայինների ստորաբաժանում:
Վարժանքները կոչված են ամրապնդել համատեղ գործողություններ իրականացնելիս դաշնակցային զինված ուժերի փոխգործակցությունը: