Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ շահագրգիռ մարմիններին` քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2014թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ:
Շվեյցարական բանկերը սառեցրել են Յանուկովիչի ու նրա համակիրների հաշվեհամարներում առկա 137 միլիոն եվրո:
Գաբրիելյանն Անաստաս Միկոյանի անվան փողոցը նշող ցուցանակի վրա սև ներկով գրել է «Էնվեր փ․»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի խոսքով՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը կողմից սահմանված է, որ ընտարությունների հետ կապված խաղի կանոնները չի կարելի փոխել ընտրություններից մեկ տարի առաջ: Ըստ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի, քանի որ Հայաստանում հաջորդ խորհդարանական ընտրությությունները տեղի են ունենալու 2017թ. գարնանը, ապա մինչև 2016թ. գարուն Հայաստանում պետք է իրականացվեն Սահմանադրական և ընտրական փոփոխությունները:
«Դեռ ոչ մի բան չկա, ոչ մի բան չգիտենք: Քննություն ա ընթանում, ու ով էլ լինի մեղավորը, պիտի պատժվի` օրենքի ողջ խստությամբ»:
Այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սայեն Հայրապետյանի, Գայանե Հարությունյանի, Էդիկ Կարախանյանի, Վահան Ղոչիկյանի, Հակոբ Նազարյանի, Գրիգորի Գրիգորյանի, Արփինե Հայրապետյանի, Հարություն Կարապողոսյանի, Էդուարդ Սահակյանի, Սմբաթ Սիմոնյանի, Նազիկ Ավդալյանի, Գեղամ Նազարյանի, Նապոլեոն Ազիզյանի, Ժորա Սահաբալյանի, Մարինա Մարգարյանի, Ռուստամ Մախմուդյանի, Օվչի Ամոյանի, Սմբատ Եղիազարյանի, Գրիգոր Առաքելյանի, Զարինե Ղազինյանի և Աշոտ Ոսկանյանի գրանցումները` հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Գրիգորանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Ներսիսյանին տալու վերաբերյալ:
– See more at: http://www.pastinfo.am/hy/node/43098#sthash.jDbqZ6IA.dpuf
Միրկադիրովն այդ բողոքը ներկայացրել էին դեռևս ապրիլի 25-ին:
Հունիսի 4-ին տեղի ունեցած սողանքն ամբողջությամբ փակել էր հանրապետական նշանակության Գյուլագարակ – Կուրթան ճանապարհը, որը Ձորագյուղը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհին կապող ամենակարճ ուղին է:
Դրան մասնակցելու հրավերներ են ուղարկվել եգիպտացի ու օտարազգի ավելի քան 1000 բարձրաստիճան հյուրի:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումն առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է և այս առումով կարևորվում է հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրումը, որը կապահովի հիվանդության դեպքերի արագ արձագանքումը:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու ցանկության մասին է վկայում: Բարեկամության խմբերը, այնպիսին, ինչպիսին՝ մերն է, ստեղծվում են հենց բարեկամական կապերի խորացման, ազգային շահերի փոխադարձ լոբբինգի, առաջացող խոչընդոտների վերացման եւ խնդրահարույց հարցերի լուծման համար:
Քվեարկության ընթացքին հետևած դիտորդներն ընդգծել են, որ ընտրություններն անցել են ազնիվ, ազատ ու թափանցիկ մթնոլորտում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները:
ՄԱԿ ԱԽ-ը 2014 թվականի մայիսին «Բոկո Հարամ» խմբավորմանը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների թվում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 17-18-ին այցելելու է Ադրբեջան, ինչը կլինի ընթացիկ տարում երկու երկրների արտգործնախարարների 4-րդ հանդիպումը:
Հունիսի 5-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող «Սիլվի» ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀԺԿ քաղխորհրդի անդամ, ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Եղիազարյանը՝ ելույթ ունենալով Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ կազմակեպված այսօրվա քննարկմանը, հայտարարեց, որ ներկա քաղաքական իրավիճակում իմաստ չունի լրջորեն քննարկել ներկայացված հայեցակարգը և առաջարկեց գրել Սահմանադրության ժամանակավոր մի տեքստ, որը կգործի մինչև ՀՀԿ քաղաքական մենաշնորհի վերացումը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի» քննարկման ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այդ բարեփոխումների անհրաժեշտությունը ավելի համոզիչ դարձնելու համար՝ բերեց իր անձնական օրինակը:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը քիչ առաջ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, ասել է. «Ձեր ժողովրդի ապրած հալածանքն ու նահատակությունը բոլոր հայերի սրտում, ինչպես նաև Քրիստոսի մարմնի վրա չսպիացած վերք է»:
Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը:
Հունիսի 5-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով և զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը:
Արարատի մարզի զորամասերից մեկում ժամեր առաջ հակառակորդի դիպուկահարի կրակոցից սպանվել է պայմանագրային զինծառայող, սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն զորամասում բացի Անդրանիկ Եղոյանից՝ այսօր ևս մեկ զինծառայող է մահացել:
արդեն իսկ գիտեք, որ քառյակը և, նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը կարծես թե պատրաստվում են աշնանը: Քառյակը Արդեն իսկ հայտարարել է, որ նրանք պատրաստվում են 12 կետանոց որոշակի առաջարկություններ ներկայացնել և, կախված այդ առաջարկությունների ընդունումից, ինչպես իրենք են ասում, նրանք փաստորեն իրենց այդ տվյալ գործողություները կծրագրավորեն նորից աշնանը:
Այն կայացել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովի շրջանակներում:
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Մնացական Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին 168.am-ին փոխանցեցին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից: Կրակոցներից տուժած Մյասնիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ապաքինվում է, սակայն երկրորդ վիրահատության անհրաժեշտություն կա: Նա նշեց նաև, որ դեպքի մասին չի խոսի:
Գաղտնի քվեարկության ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնանկության օգտին քվեարկել է նիստին ներկա 25 պատգամավորից 21-ը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են փախստականների, ինչպես նաև Արցախյան պատերազմի երկրորդ ու երրորդ կարգի հաշմանդամների համար մեկնարկելիք սոցիալական հիփոթեքի ծրագրի որոշ մանրամասներ:
2013թ. արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ: Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով և կազմել ավելի քան 115 000: Նման աճը պայմանավորված է հաճախորդների սպասարկման նոր մոտեցման շնորհիվ: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է ընդամենը մեկ րոպեում: