Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ն:
«Շենքի տեղափոխումը կատարվում է միայն այն դեպքում, եթե դա անխուսափելի է, ասենք՝ ջրամբար է կառուցվում: Աֆրիկյանների տան դեպքում խոսում են, որ միջավայրից դուրս է շենքը, ճանապարհը պետք է լայնացվի և այլն, բայց սրանք հիմնավորումներ չեն տեղափոխման համար», – վստահեցնում է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:
hայկական պատվիրակությունն Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից;
Հունիսի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները լրիվությամբ կատարվել են, որի վերաբերյալ Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 13.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 16-ի որոշմամբ վերացվել է արգելանքը նաև «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության մասով:
Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Ես 21 երկրից հրավերք ունեմ, ես կարամ գնամ, բայց եթե գնում եմ, նշանակում է՝ չեմ կարա սրանց պատժեմ: Ես ուզում եմ Մամեդյարովի կամ Նալբանդյանի հետ խոսեմ, նախագահի դեմ դիմաց կանգնեմ, ասեմ՝ հլը քո չափին դու նայի»:
2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):
«Նա իր անձնական կարծիքն է հայտնել, բայց անձնական կարծիքը հայտնելուց առաջ պետք է մտածեր, քանի որ ռուս ժողովուրդը այդպես չի մտածում: Չի էլ կարա մտածի, իհարկե: Ավելին, ոչ միայն ռուս ժողովուրդը, այլև ցանկացած անձ չի կարող մտածել, որ ինքը մեզնից բարձր է: Այո, կարող է՝ մեծ են չափսերով, քաշով, բայց չի նշանակում, որ մեզնից բարձր են: Եթե մեզ չեն գնահատում, որպես ժողովուրդ, ազգ, ուրեմն՝ մենք ոչ ոքի չենք գնահատում»,- ասել է Մ. Գրիգորյանը:
Պորոշենկոն պահանջել է երկրի արևելքում տարվող ուժային գործողության շուտափույթ ավարտ:
Էլեկտրահարման եղանակով Արփա գետից 25 կարմրախայտ էին բռնել:
ԵՄ-ի Խորհուրդն ընդգծել է, որ Մոլդովայի ու Վրաստանի հետ համանման փաստաթղթերի ստորագրման տեխնիկական նախապատրաստումն ավարտվել է նախօրեին:
ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մահվան գործով ձերբակալված Վոլոդյա Բաբիկյանը կալանավորվել է:
«Մեր պահանջն այն է, որ մենք՝ որպես ազգ, ապրենք մեր պատմական հայրենիքում որպես մեր հողի լիարժեք տերը և ապրենք որպես հայ: Երկրորդ՝ ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական անհրաժեշտություն է Ղարաբաղի հետ միանալը: Մեր միակ փրկությունը, հայ մնալու մեր միակ երաշխիքն այն է, որ մենք ապրենք Ղարաբաղի հետ՝ մի պայմանով, մի խնդրով և մի ցավով»,- ասել է Շահեն Մեղրյանը:
«Բավական լուրջ հագեցած էին զինվորական դիրքերը, բոլոր պայմանները ստեղծված էին զինվորների համար, սանիտարահիգիենիկ պայմանները, ամեն ինչը տեղը տեղին էր, և բոլորովին նրանք մտահոգված չէին, որ ինչ-որ բան է կատարվում, և իրենք պետք է սրտնեղեն դրանից: Ես նաև զինվորներին տվեցի իմ հեռախոսը, որ զանգեն` իրենց հարազատների հետ խոսեն, բայց պարզվեց, որ նրանք ամեն օր հնարավորություն ունեն տուն զանգելու ու խոսելու իրենց հարազատների հետ»
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մաննը:
Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, դերծովակալ Ալի Շամհանին:
Մեդվեդևն ընդգծել է, որ գազի հարցում Ուկրաինայի դիրքորոշումն ամենաանմիջականորեն ձևով ազդելու է երկրի տնտեսության ու Ուկրաինայի քաղաքացիների վիճակի վրա:
Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը (Streptococcus pneumonia): Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:
1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել է հափշտակել գումար, որի ժամանակ կատարել է մեկ կրակոց:
Լեյլա Յունուսը բողոքի ակցիա է կազմակերպել Բաքվի Four Seasons հյուրանոցում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ-ի «Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» սեմինարի ժամանակ:
Ազատամարտիկին փողոցում գումար հավաքելու համար ոստիկանություն էին տարել Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին այսօր ժամը 14:15-ի սահմաններում Ազատության հրապարակից բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին և մոտ 15 րոպե բացատրական աշխատանքներ տանելուց հետո բաց են թողել։ Epress.am-ի հետ զրույցում կինը պատմել է, որ ժամը 13։00-ի սահմաններում եկել է Ազատության հրապարակ, որտեղ ակցիա է կազմակերպել՝ անցորդներին խնդրելով 10 դրամներով օգնել իրեն 20 հազար դրամ հավաքել՝ վարչական տուգանքը վճարելու համար։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գագիկ Ծառուկյանի գործունեությունը չի վրիպել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիի ուշադրությունից: Ալեքսանդր Գվոզդևը Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի անունից Գագիկ Ծառուկյանին հատուկ պարգև ու հուշանվեր փոխանցեց: Բազմաթիվ հուշանվերներ փոխանցվեց նաև լեգենդար հոկեյիստների կողմից:
Քառյակի ներկայացրած 12 կետերից բաղկացած պահանջների շարքում առկա են նաև գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող դրույթներ: Մասնավորապես՝ քառյակը կառավարությունից պահանջում է առնվազն կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները և գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի: Ինչքանո՞վ են այս կետերն այտացոլում այն առաջնային խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանի գյուղատնտեսության մեջ:
Քըլըչդարօղլուն վյալ հարցով հանդիպել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ:
«Մենք պետք է հոգատար ու չափազանց ուշադիր լինենք հայրենի բնության արժեքների և ռազմավարական նշանակության ջրային պաշարների նկատմամբ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք սթափ գնահատել իրավիճակը` իրականությունը, առկա խնդիրները տարանջատելով շրջանառվող մտավախություններից և անհանգստություններից: Սա է պատճառը, որ այսօր հավաքվել ենք քննարկելու և պատասխան տալու բոլորիս հուզող հարցերին»: ՀԿ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել, որ նախարարն արձագանքել է իրենց մտահոգություններին, կազմակերպել հանդիպումը և ներկայացրել իրենց մտահոգությունը:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր հրավիրվել է ոստիկանության Ներքին անվտանգության ծառայություն և բացատրություններ ներկայացրել՝ շաբաթ օրը իր փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ:
Դեգրադացիայի ենթարկվող հողային ռեսուրսների վերականգնումը բազմաթիվ օգուտներ կտա: Մենք կարող ենք կասեցնել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցությունները, արտադրել ավելի շատ սննդամթերք և թուլացնել ռեսուրսների համար ընթացող մրցակցությունը: Կարող ենք պահպանել էկոհամակարգի կենսականորեն անհրաժեշտ գործառույթները, որոնցից է խոնավության կուտակումը, ինչը պաշտպանում է մեզ ջրհեղեղներից կամ երաշտներից:
Այսօր Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում հրդեհ է բռնկվել. այն տարածվել է շենքի 3 հարկերով։ Այժմ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության հրշեջ-մեքենաները դեռեւս տարածքում են։