Իրաքում Փեշմերգան կանգնեցրել է զինյալների առաջխաղացումը դեպի Քիրքուք
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մոսուլը, Տիկրիտն ու Տելաֆերն իր վերահսկողության տակ առած «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (IŞİD) խմբավորման զինյալները Թուզհուրմատուի սահմանին բախվել են Հյուսիսային Իրաքի քրդական իքնավարության բանակի՝ Փեշմերգայի (թարգմանաբար՝ մահապարտ) հետ:
IŞİD-ի զինյալները փորձել են շարժվել Քիրքուքի ուղղությամբ, սակայն կանգնեցվել են Փեշմերգայի կողմից: Բախման ժամանակ կորուստներ կրելուց հետո IŞİD-ը հրադադար է առաջարկել Փեշմերգային: Վերջինիս պատասխանի մասին ոչինչ չի հաղորդվում:
Այն բանից հետո, ինչ զինյալները գրավեցին Մոսուլը և շարունակեց հարձակումը դեպի հարավ, Փեշմերգան իր վերահսկողության տակ առավ Քիրքուքը, ուր ականատեսների վկայությամբ չէր մնացել Իրաքի կառավարական զորքերի որևէ զինծառայող: Քիրքուքը մնացել էր անպաշտպան: